ISBN 978-5-8084-2426-5
DOI: https://doi.org/10.46991/YSUPH/9785808424265
Գրքում ներկայացվում են գերմանական սոցիոլոգիայի պատմությունը և տեսությունը (XX-XXI դարասկիզբ): Գերմանական սոցիոլոգիական միտքն ամփոփված է տասը գլուխներում, որոնցում քննության են առնվում սոցիոլոգիական հիմնարար գիտելիքի ձևավորման և զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող մտածողների՝ Կ. Մարքսի, Գ. Զիմելի, Ֆ. Թյոնիսի, Մ. Վեբերի, Ն. Էլիասի, Մ. Հորքհայմերի, Թ. Ադորնոյի, Հ. Մարկուզեի, Է. Ֆրոմի, Ռ. Դարենդորֆի, Ն. Լումանի, Յ. Հաբերմասի և Ու. Բեքի աշխատությունները: Շեշտը դրվում է սոցիոլոգիական գիտելիքի զատման, սոցիոլոգիական ճանաչողության մեթոդաբանության, գիտության առարկայի հայեցակարգման, սոցիոլոգիայի և սոցիոլոգի հասարակական դերի ընկալման, ինչպես նաև ժամանակի ախտորոշման և սոցիալ-պատմական համատեքստում իրականության իմաստավորման մոտեցումների դիտարկման վրա:
Աշխատությունը նախատեսված սոցիոլոգիայի պատմությունը, տեսությունն ու մեթոդաբանությունն ուսումնասիրող և դրանով հետաքրքրվող մասնագետների, ուսանողների ու հանրության լայն շրջանակների համար: