ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Աշոտ Գ Ողորմած: Թագավոր հայոց
Երևան, ԵՊՀ հրատ., 2020, 152 էջ

ISBN 978-5-8084-2431-9

Մենագրության մեջ լուսաբանված է հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմած Բագրատունու գահակալության շրջանի (953-978 թթ.) ամբողջական պատմությունը: Վեր են հանված դարաշրջանի կարևորագույն հիմնահարցերը, ներկայացված են հայոց թագավորության վերելքը 950-960-ական թթ., այնուհետև Բյուզանդիայի ծավալապաշտական քաղաքականության ու տեղական իշխանների անջատողական ձգտումների հետևանքով սկիզբ առած անկման գործընթացը:

Հասցեագրված է հայագետներին և կովկասագետներին, ինչպես նաև միջնադարով հետաքրքրվող ընթերցողներին:

Ակադեմիական գրականություն | Պատմություն