ISBN 978-5-8084-2458-6
DOI: https://doi.org/10.46991/YSUPH/9785808424586
Մենագրության մեջ քննված են հայերենի պատմական դարձվածաբանության հիմնահարցերը, սահմանված է դարձվածքի տարաժամանակյա ըմբռնումը, բացահայտված է հին հայերենի դարձվածային հարստությունը թե՛ ինքնուրույն, թե՛ թարգմանական բազմաժանր գրականության մեջ: Կատարված է գրաբարյան դարձվածքների ինչպես իմաստակառուցվածքային, այնպես էլ ոճական քննություն, որը հիմնավոր նյութ է տալիս նաև պատմական ոճագիտության համար: Գրաբարի դարձվածքների բազմակողմանի քննությունը գրաբարով մատենագրության տարբեր ժանրերի երկերում հիմք է տալիս գնահատելու դրանք իբրև խոսքի կառուցման կարևոր բաղադրիչներ, ինչպես նաև ներկայացնելու գրաբարի և արդի հայերենի դարձվածքների ժառանգորդական կապը, ընդհանրություններն ու տարբերությունները: Գրաբարի դարձվածաբանությունը առայսօր նման համակողմանի քննության չի ենթարկվել, իսկ աշխատանքում քննված ավելի քան 3000 դարձվածքներից շուրջ 400-ը նշված չեն գրաբարի բառարաններում և ներկայացվում են առաջին անգամ:
Մենագրությունը նախատեսված է լեզվաբանների, գրականագետների, թարգմանիչների, ինչպես նաև դարձվածաբանությամբ հետաքրքրվող մասնագետների լայն շրջանակի համար: