ISBN 978-5-8084-2469-2
DOI: https://doi.org/10.46991/YSUPH/9785808424692
Կոլեկտիվ մենագրության մեջ ներկայացված են հեղինակային խմբի կողմից անտիկ հեղինակների` Հայաստանի վերաբերյալ պատմաաշխարհագրական տեղեկությունների հիման վրա կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև սկզբնաղբյուրային տեքստերի զգալի մասի քրեստոմատիան։ Ուսումնասիրությունների առանցքը Հերոդոտոսի, Կտեսիաս Կնիդացու, Քսենոփոնի, Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի և մի քանի այլ հեղինակների աշխատություններում առկա պատմաաշխարհագրական հիշատակումներն են, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել երբեմն ամբողջությամբ, երբեմն էլ մասնակիորեն վերակազմել Հին Հայաստանի սահմանները, վարչատարածքային բաժանումը, նշանավոր բնակավայրերը և բնաշխարհը։ Դրանց շնորհիվ լուսաբանված են նաև Մեծ Հայքի, Փոքր Հայքի և Ծոփքի թագավորությունների պետական դերակատարության տարբեր հարցեր։ Քրեստոմատիայի հատվածում սկզբնաղբյուրների մեծ մասից դուրս են բերված Հին Հայաստանի վերաբերյալ այն հատվածները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատմաաշխարհագրական տեղեկություններ են պարունակում։ Գիրքը կարող է օգտակար լինել պատմաբանների, աշխարհագետների, պատմական աշխարհագրության ուսումնասիրողների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար։

Ավանեսյան Ա. Ս. Մովսիսյան Հ. Ի.


Սարգսյան Տ.



Գ. Հայրապետյան


