ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Համացանցային հաղորդակցության լեզվական և արտալեզվական գործոնները
Երևան ԵՊՀ հրատ․, 2020 թ., 176 էջ

ISBN 978-5-8084-2472-2

Մենագրությունում հանրալեզվաբանական, լեզվագործաբանական դրույթների կիրառմամբ անդրադարձ է կատարվում համացանցային հաղորդակցության լեզվական և արտալեզվական գործոններին միջգիտակարգային տեսանկյունից: Աշխատությունը նվիրված է հարատեքստի, հարալեզվական միջոցների, համառոտագրությունների, զեղչման, հապավումների քննությանը: Վեր են հանվում բանավոր խոսքի դրսևորումները համաժամանակյա և տարաժամանակյա հաղորդակցական տարատեսակներում՝ անդրադարձ կատարելով վիրտուալ տիրույթում խոսքաստեղծման միջոցներին։ Հետազոտությունը կարող է իր ներդրումն ունենալ համացանցային հաղորդակցական հմտությունների զարգացման գործում: Աշխատությունը հասցեագրված է լեզվաբաններին, մասնավորապես համացանցային հաղորդակցության քննությամբ զբաղվող մասնագետներին և առհասարակ ընթերցող հանրությանը:

Ակադեմիական գրականություն | Լեզու և լեզվաբանություն