ISBN 978-5-8084-2506-4
Միջազգային քրեական իրավունքը միջազգային իրավունքի բացառիկ իրավունքի ճյուղ է։ Այն սկիզբ է առնում Նյուրենբերգի միջազգային դատավարությունից։ Այդ դատավարությունից ի վեր միջազգային հանցագործության շարքին են դասվում մարդկության
դեմ հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները, ագրեսիայի հանցագործությունը և ցեղասպանությունը։ Թեև այս հանցագործությունները պարբերաբար բարձրաձայնվում են թե՛ քաղաքական խոսքում, թե՛ զանգվածային լրահոսում, սակայն քչերն են պատկերացնում վերոհիշյալ հանցակազմերի իրավաբանական բովանդակությունն ու նշանակությունը։ Այս աշխատությունը հնարավորինս մատչելի ներկայացնում է միջազգային քրեական իրավունքի ձևավորման յուրօրինակ աղբյուրներն ու սկզբունքները, ինչպես նաև ոլորտի արդի խնդիրներն ու մարտահրավերները։ Աշխատությունը հասցեագրվում է քրեական կամ միջազգային իրավունքի մասնագետներին, կարող է օգտակար լինել նաև միջազգայնագետներին, պատմաբաններին ու քաղաքագետներին:

Հայկ Մարտիրոսյան


Սահակ Մանուկյան

