ISBN 978-5-8084-2515-6
Ձեռնարկում ներկայացվում է «Microsoft Windows» օպերացիոն համակարգերի ընտանիքի և դրանց կողմից օգտագործվող կիրառությունների ծրագրավորման ինտերֆեյսը (Application Programming Interface, API) ։ Նկարագրվում են «Windows» օպերացիոն համակարգերի հիմնական հասկացությունները՝ ֆայլային համակարգ, պրոցեսներ, հոսքեր, սինքրոնացման մեթոդներ, միջուկի օբյեկտներ, նկարագրիչներ և այլն, ու դրանց օգտագործման համար նախատեսված համակարգային կանչերը։ Բերված են այդ հասկացությունների և համապատասխան համակարգային կանչերի կիրառության, ինչպես նաև տիպային խնդիրների լուծման օրինակներ։ Նախատեսված է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսերում անցկացվող «Օպերացիոն համակարգեր» դասընթացի գործնական պարապմունքների ընթացքում կիրառման համար։ Ձեռնարկում բերված օրինակները կարդալու և ընկալելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել «C/C++» լեզվի հիմունքներին, ինչպես նաև «Visual Studio» ծրագրային միջավայրին։

Անահիտ Չուբարյան Հռիփսիմե Մովսեսյան և ուրիշներ
