ISBN 978-5-8084-2501-9
Ձեռնարկում ներկայացված են թեստեր, խնդիրներ և հարցեր ածխաջրերի, լիպիդների կառուցվածքի և փոխանակության, էներգիային փոխանակության թեմաներով։ Այն նախատեսված է ուսանողների հետ ընթացիկ ստուգողական թեստային աշխատանքներ անցկացնելու, գիտելիքների մակարդակի ստուգման և գնահատման համար։ Ժողովածուն կօգնի պատկերացում կազմել ուսումնական գործընթացի արդյունքների մասին, ինչպես նաև կենսաքիմիա առարկայի ուսումնական գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելուն։ Ուսումնական ձեռնարկը հարմար է ուսանողների գիտելիքների յուրացման մակարդակի ինքնաստուգման և ինքնագնահատման համար։ Թեստերը և հարցադրումները հնարավորություն կտան ուսանողներին ամբողջական ընկալել, տրամաբանորեն վերլուծել ստացված գիտելիքները։
Թեստերը կազմված են կենսաբանական քիմիայի ուսումնական ծրագրին համապատասխան։
Ձեռնարկը նախատեսված է կենսաբանություն, կենսաքիմիա, դեղագործություն մասնագիտություններն ուսումնասիրող ուսանողների, կենսաքիմիայի հիմնահարցերով հետաքրքրվողների համար։

Ալբերտ Սահակյան


Ալբերտ Սահակյան


Սիրանուշ Նանագյուլյան Իրեն Շահազիզյան և ուրիշներ


Տաթևիկ Սարգսյան


Լուսինե Կարապետյան Գայանե Թոքմաջյան


Սաթենիկ Պետրոսյան


Ալբերտ Սահակյան
