ISBN 978-5-8084-2516-3
Բարձրամոլեկուլային միացությունների կիրառական հատկությունները հիմնականում պայմանավորված են նրանց մոլեկուլային բնութագրերով: Ուստի դրանց որոշման մեթոդների իմացությունը անհրաժեշտ պայման է այդ բնագավառի մասնագետներ պատրաստելու համար: Ներկա բուհական դասագիրքը նախատեսված է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում գործող «Մակրոմոլեկուլների ֆիզիկա» մասնագիտացմամբ ուսուցանվող ուսանողների համար: Դասագրքում ներառված են բարձրամոլեկուլային միացությունների մոլեկուլային բնութագրերի որոշման հիմնական մեթոդները: Ներկայացվում են ժամանակակից տեսությունները համապատասխան մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև այդ մեթոդների գործնական կիրառմանը նպաստող լաբորատոր աշխատանքների նկարագրությունը, ինչը թույլ է տալիս այն կիրառել նաև որպես լաբորատոր պարապմունքների ձեռնարկ:
Բնականաբար, դասագիրքը կարող է օգտագործվել նաև բարձրամոլեկուլային միացությունների հետ առնչվող այլ բուհերում:

Սերգեյ Ազարյան Տիգրան Գրիգորյան


Կարեն Մովսիսյան Վահե Թադևոսյան և ուրիշներ


Հասմիկ Շահինյան Լուսինե Ղազարյան և ուրիշներ


Ատոմ Մուրադյան Աշոտ Գևորգյան և ուրիշներ
