ISBN 978-5-8084-2543-9
Դասընթացի ուսումնամեթոդական ուղեցույցում համառոտ դասակարգվել են ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, սահմանվել է ժայռային, կիսաժայռային, փուխր և այլ տեսակի ապարների ծագումնաբանությունը, որի իմացությունը անհրաժեշտ է համապատասխան լեռնային փորվածք կամ փորվածքներ անցկացնելու ընտրության գործում:
 
Առանձին բաժնում ներկայացվել են օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման համար հայտնի մակերևութային և ստորգետնյա լեռնային փորվածքներն ու հորատանցքերը:
 
Աշխատանքի կարևոր մաս են կազմում նաև հետախուզական համակարգերը, որտեղ առանձնացվել են դրանց հայտնի և ժամանակակից տեսակները: 
Ուղեցույցն ամփոփվել է փորվածքներին օժանդակող տեխնիկական միջոցների նկարագրությամբ (պայթեցում, ամրակապում, օդափոխություն, ջրահեռացում):
 
Ուղեցույցը նախատեսված է երկրաբան ուսանողների, ինչպես նաև լեռնային ինժեներների և բնապահպանների համար:
Արտաշես Աղինյան Տիրուհի Մկրտչյան
									Աշխեն Հովսեփյան
									Հարություն Մովսիսյան Վահան Մանուկյան
									Մարինե Մկրտչյան
									Եսթեր Մանուկյան
									Մարատ Գրիգորյան Սեյրան Սուվարյան և ուրիշներ
									
					
ԳՐՔԵՐ
 
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ						
