ISBN 978-5-8084-2542-2
Աշխատանքի արդյունքները հետաքրքրություն են ներկայացնում հանրամշա կութաբանության, հանրալեզվաբանության, գործաբանության, հոգելեզվաբանության, կոնֆլիկտաբանության համար։ Դրանք հնարավորություն են ընձեռում առավել ճշգրիտ պատկերացնելու ժամանակակից լեզվագիտության նոր ուղղության` գենդերային լեզվաբանության բավականին խայտաբղետ պատկերը և կարող են լայն կիրառություն գտնել տարբեր գիտահետազոտական ուսումնասիրություններում, այս թեմային առնչվող ավարտական և մագիստրոսական աշխատանքներում: Ստացված արդյունքները կարող են օգտագործվել նաև ընդհանուր լեզվաբանության, հոգեբանության, միջմշակութային հաղորդակցության, քրեագիտության, գենդերային հետազոտությունների հատուկ դասընթացներում: Հետազոտությունը կարող է օգտակար լինել հասկանալու հաղորդակիրների գենդերային պատկանելությունից կախված աշխարհընկալման հուզարտահայտչական տարբերությունները և դրանց դրսևորումներն անգլիական երգիծական խոսույթում: