ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Հայոց լեզու և խոսքի մշակույթ
Դասագիրք բուհերի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների համար), Երևան, ԵՊՀ հրատ., 2022, 332 էջ

ISBN 978-5-8084-2540-8

Դասագրքում նկարագրվում են հայերենի տարբերակները, ժամանակակից հայոց լեզվի հիմնական գործառույթներն ու գործառական ոճերը, ներկայացվում են խոսքի դրսևորման ձևերը, խոսքային վարվեցողության (էթիկետի) նորմերը, խոսքի արժանիքներն ու հրապարակային խոսքի առանձնահատկությունները, բանավեճի արվեստը։ Առանձին հավելվածներով տրվում են գրագրության ձևեր, հայերենի կետադրության հիմնական կանոնները, ինչպես նաև ուղղագրության և կետադրության համր բնագրեր և թելադրության նյութեր։ Տեսական գիտելիքներին զուգահեռ՝ տրվում են նաև գործնական առաջադրանքներ և վարժություններ։

Դասագրքի և՛ տեսական, և՛ գործնական նյութը ունի ընդգծված մասնագիտական ուղղվածություն. վերաբերում է ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երկրաբանություն և բնագիտական այլ առարկաների, ինչպես նաև մաթեմատիկայի և ինֆորմատիկայի լեզվին։

Նախատեսված է բուհերի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայոց լեզվով և խոսքի մշակույթով։

Դասագրքեր | Ֆիզիկայի ֆակուլտետ