ISBN 978-5-8084-2541-5
Ժողովածուն «Ծաղիկ թարգմանությանց» մատենաշարի հինգերորդ հատորն է, որն իր մեջ ամփոփում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի իսպանական և իտալական բաժինների ուսանողների և դասախոսների կատարած թարգմանությունները` իսպաներենից, իտալերենից և պորտուգալերենից հայերեն, հայերենից իսպաներեն և իտալերեն, ինչպես նաև անգլերենից իսպաներեն: Ժողովածուի մեջ ընդգրկված արձակ և չափածո ստեղծագործությունների գերակշիռ մասը առաջին անգամ է թարգմանվում տվյալ լեզվով և ներկայացվում ընթերցողին: Ժողովածուն նպատակ է հետապնդում խրախուսելու և զարգացնելու ուսանողների թարգմանական հմտություններն ու կարողությունները: Այն ծառայում է նաև որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ «Թարգմանության տեսություն և պրակտիկա», «Թարգմանաբանության ներածություն» դասընթացներին՝ արձակ և չափածո ստեղծագործությունների թարգմանության մի շարք խնդիրներ քննելու համար: