ISBN 978-5-8084-2569-9
Ձեռնարկում համալիր լուսաբանվում են վարչական վարույթի, վար-չարարության և վարչական դատավարության ինստիտուտներին առնչվող հիմնարար հարցադրումները։ Միաժամանակ ամփոփ տեսքով ներկայացված են այդ ինստիտուտների վերաբերյալ Սահմանադրական դատարանի ու Վճռաբեկ դատարանի դատական ակտերը, միջազգային դատական ատյանների որոշումներն ու փորձագիտական կազմակերպությունների իրավական փաստաթղթերը, ինչպես նաև միջազգային փորձը, ինչն ընդգծում է սույն ձեռնարկի ուսումնական և գործնական նշանակությունը։ Նկատի ունենալով հայրենական իրավական համակարգում հիշյալ ինստիտուտների առանցքային նշանակությունը և դրանց առանձին բաղադրիչների՝ դեռևս ոչ համարժեք հետազոտված լինելու հանգամանքը՝ ձեռնարկում անդրադարձ է արված նաև դրանց կա-յացման իրավական ու քաղաքական նախադրյալներին ու զարգացման հեռանկարներին։
Ձեռնարկի համար ընդունելի սահմաններում արտացոլված են հիշյալ ինստիտուտներին առնչվող գործող օրենսդրության բացերն ու թերությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման առավել նախընտրելի ուղիները։
Հայկ Մարտիրոսյան
Սահակ Մանուկյան