ISBN 978-5-8084-2601-6
Ժողովածուն նպատակ ունի գիտական շրջանառության մեջ դնելու հումանիտար ու սոցիալական մի շարք գիտակարգերի կողմից Հայաստանի պատմության ու մշակույթի խորհրդային շրջանի վերաբերյալ ակնհայտորեն թերուսումնասիրված նոր նյութեր, նոր վերլուծություններ ու նոր հարցադրումներ: Հոդվածները ընդգրկում են խորհրդահայ մշակույթի հայեցակարգում տեղավորվող բազմաբնույթ երևույթները՝ խորհրդային մշակութային քաղաքականությունը, խորհրդային քաղաքացիների բողոքային մշակույթն ու ինքնությունները, մտավորականության ու արվեստի խորհրդային ընկալումներն ու զարգացումները, աթեիզմի ժամանակաշրջանում կրոնի փոխակերպումները, ինչպես նաև խորհրդային արդյունաբերական մշակույթի մնացորդների ուսումնասիրությունը։ Ժողովածուն հասցեագրաված է մշակութային մարդաբանների, սոցիոլոգների, պատմաբանների, արվեստագետների ու գրականագետների և հումանիտար այլ գիտակարգերի մասնագետների լայն շրջանակին։