ISBN 978-5-8084-2610-8
Մենագրության մեջ քննության են ենթարկվում արևմտյան ժողովրդավարության կայացման միտումները և ուղղությունները, հետազոտվում ժողովրդավարական կենտրոնների դերը ժողովրդավարական ազատությունների տարածման մեջ։ Ներկայացվում են ԱՄՆ աջակցության ծրագրերը երկու աշխարհամարտերի և հետպատերազմական շրջանում։ Մենագրության առանցքային մասերում քննության են առնվում ԱՄՆ աջակցության ծրագրերը Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարությանը՝ համեմատական քաղաքագիտական մեթոդի կիրառմամբ վեր հանելով այդ աջակցության հասարակական-քաղաքական արդյունքները։ Մենագրությունն անդրադառնում է Հայաստանում և Վրաստանում ժողովրդավարության կայացման խոչընդոտներին, հասարակական-քաղաքական իրական արդյունքներին ամերիկյան գործոնի կայացման ընդգրկուն համատեքստում։ Հետազոտվող ժամանակահատվածն ընդգրկում է մինչև 2018 թ. հայկական թավշյա երկրորդ հեղափոխությունը. ըստ այդմ՝ մենագրությունը չի անդրադառնում նաև հետհեղափոխական ժամանակահատվածին։
Մենագրությունը նախատեսված է բուհերի հումանիտար ֆակուլտետների, փորձագիտական և քաղաքագիտական հանրույթի, ինչպես նաև քաղաքական լրագրողների և վերլուծաբանների համար և կարևոր ազդակ է Հայաստանում ամերիկագիտության կայացման ճանապարհին։
Նաիրա Պողոսյան Վարուժան Գեղամյան և ուրիշներ
Առնակ Սարգսյան
Վարդան Ոսկանյան Հասմիկ Կիրակոսյան
Սահակ Մանուկյան