ISBN 978-5-8084-2608-5
ԽՍՀՄ փլուզումից հետո հարավկովկասյան տարածաշրջանը հայտնվեց ԵՄ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի ոլորտում: Հարավային Կովկասի նորանկախ երկրներից Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը արտաքին քաղաքականության գերակայություն հռչակեցին եվրոպական կառույցների, մասնավորապես Եվրոպական միության հետ հարաբերությունների հաստատումն ու խորացումը: 1990-ական թթ. սկզբին ձևավորված փոխգործակցությունները ունեցան մի քանի հանգրվաններ՝ ի դեմս Գործընկերության և համագործակցության համաձայնագրերի, Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերություն նախաձեռնության: Այս գործընթացների պատմությունն ու զարգացման միտումները համակողմանիորեն ներկայացված են այս մենագրությունում: Գիրքը կարող է օգտակար լինել դիվանագետներին, քաղաքագետներին, պատմաբաններին և ընդհանրապես հետխորհրդային հանրապետությունների՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու խնդիրներով հետաքրքրվող մասնագետներին:

Աշոտ Ենգոյան Առնակ Սարգսյան և ուրիշներ


Գեղամ Պետրոսյան


Էդիկ Մինասյան Արարատ Վարդանյան և ուրիշներ


Susanne Brunnbauer


Արուսյակ Ալեքսանյան Աշոտ Ալեքսանյան




Гегам Петросян


Փայլակ Ենգոյան Էդիկ Մինասյան


Գեղամ Պետրոսյան
