ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Խորհրդապաշտական աստվածաբանություն
Կազմեց և ծանոթագրեց` Հակոբ Քյոսեյանը, Երևան, ԵՊՀ հրատ., 2023, 298 էջ

ISBN 978-5-8084-2639-9

DOI: https://doi.org/10.46991/YSUPH/9785808426399

Ձեռնարկիս պատրաստումն ու հրապարակումը նպատակ ունի, ըստ կարելվույն, ուրվագծել խորհրդապաշտական աստվածաբանության ընդհանուր պատկերը՝ նրա առավել բնորոշ առանձնահատկությունների ընդգրկումով: Ըստ այսմ, ձեռնարկում ներկայացված են երևույթի գլխավոր օրինաչափությունները՝ խորհրդական իրողություններ մատնանիշ անող եզրերի ստուգաբանությամբ, վաղ Եկեղեցական (Գ-ԺԱ դդ.) խորհրդապաշտության գլխավոր հոսանքների, միջնադարի խորհրդական մտայնության մեջ կենտրոնական տեղ զբաղեցնող իսիխազմի (խաղաղարարություն), Արևմտյան Եկեղեցու, եվրոպական միջնադարում առավել տարածված խորհրդապաշտական ըմբռնումների, նոր ժամանակների խորհրդական վերացարկումների բովանդակային առանձնահատկությունների, ներքին խոհանոցի մասնահատուկ օրինաչափությունների վերհանումով: Փորձ է կատարվել առավել հանգամանալից լուսաբանել խորհրդական աստվածաբանության մեջ կարևոր դեր կատարած մտածողների վարդապետական դիտումները:

«Ծանոթագրություններ» բաժնում տրված են լրացուցիչ բացատրություններ, արձանագրված խորհրդական մտածողության այն պահերը, որոնք մերձավորագույնս հարաբերվում են Հայ եկեղեցու խորհրդապաշտական հայեցակարգին:

Այս ձեռնարկը բացառապես հետապնդում է ուսումնական նպատակներ: Այն կարող է կիրառվել «Խորհրդապաշտական աստվածաբանություն» առարկայի դասավանդման համար:

Դասագրքեր | Աստվածաբանության ֆակուլտետ