ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Հայ ազգագրության պատմություն
Ուսումնական ձեռնարկ: ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսանողների համար: Երևան, ԵՊՀ հրատ., 2023, 362 էջ

ISBN 978-5-8084-2648-1

DOI: https://doi.org/10.46991/YSUPH/9785808426481

Ձեռնարկում ներկայացված են հայ ազգագրության՝ որպես գիտության ուրույն ճյուղի ձևավորման, կայացման և զարգացման պատմաշրջանները: 1. XVIII դարի երկրորդ կեսից մինչև 1850-60-ական թթ.՝ ազգագրական նյութերի առավել արդյունավետ գրանցման, հայ ազգագրական գիտության սկզբնավորման շրջան (Մ. Թաղիադյան, Խ. Աբովյան, Մխիթարյան միաբանության անդամներ Ղ. Ինճիճյան, Մ. Բժշկյան), 2. 1870-80-ական թթ.՝ մասնագիտական հարցարանների հանդես գալու շրջան (Գ. Սրվանձտյանց, Գր. Խալաթյանց), 3. 1890-ական թթ. մինչև XX դ. սկզբները՝ ազգագրության՝ որպես գիտության ուրույն ոլորտի կայացման փուլ (Ե. Լալայան և ուրիշներ), 4. հայ ազգագրական գիտության զարգացման խորհրդային շրջան՝ 1920-1940-ական թթ. (Ե. Լալայան, Ստ. Լիսիցյան. Խ. Սամուելյան և ուրիշներ), 1950-1980-ական թթ. (Դ. Վարդումյան, Վ. Բդոյան, Է. Կարապետյան և ուրիշներ): Անդրադարձ է արվել նաև հետխորհրդային շրջանների նշանավոր ազգագրագետների գործունեությանը, կարևորվել են գիտահետազոտական, գիտակազմակերպչական, թանգարանային, ուսումնագիտական հաստատությունների դերն ու նշանակությունը:

Ձեռնարկը նախատեսված է ազգաբան, մշակութաբան և պատմաբան ուսանողների, ասպիրանտների, հայցորդների համար։ Օգտակար կլինի նաև հումանիտար այլ մասնագետների և ընթերցող լայն շրջանակների համար։

Ակադեմիական գրականություն | Պատմություն