Հայաստանի 12-14-րդ դդ. խոնարհված և քիչ ուսումնասիրված եկեղեցական կառույցների քանդակային հարդարանքը
Թեմատիկ գլուխներ, կատալոգ, պատկերաշար, Երևան, ԵՊՀ հրատ., 2023, Մաս առաջին, 356 էջ
ISBN 978-5-8084-2656-6
ISBN 978-5-8084-2656-6
Գիրքը նվիրված է Հայաստանի 12-14-րդ դդ. խոնարհված և քիչ ուսումնասիրված եկեղեցական կառույցների քանդակային հարդարանքի արվեստաբանական ուսումնասիրությանը:
Այն բաղկացած է երկու մասից: Առաջինում ներկայացված են թեմատիկ ուսումնասիրություններ, որտեղ քննության են առնվում եկեղեցիների առանձին մասերի՝ թմբուկների, շքամուտքերի և բեմառէջքների երփնադրվագ ու քանդակային հարդարանքի առանձնահատկությունները: Գրքի երկրորդ մասը հուշարձանների կատալոգն է, որտեղ բերված են 20 հուշարձանի պատմական, մատենագիտական և վիմագրական տվյալները, ապա նրանց քանդակային հարդարանքի մանրամասն նկարագրությունը:
Ուսումնասիրությունն ուղեկցվում է հուշարձանները և նրանց քանդակային դրվագները ներկայացնող մոտ 600 լուսանկարներով:

Միքայել Մալխասյան Արմեն Խաչիկյան և ուրիշներ
Ժողովրդագրական անցման արդի փուլը Հայաստանի Հանրապետությունում


Յուլիա Անտոնյան Հայկուհի Մուրադյան և ուրիշներ
Կայսերականի և հետկայսերականի միջև. հայաստանյան կրոնական լանդշաֆտի զարգացումները XX դարում


Արտակ Մովսիսյան Ռոբերտ Ղազարյան և ուրիշներ
Հայկական լեռնաշխարհը Հին Արևելքի Ք.ա. III հազարամյակի և II հազարամյակի առաջին կեսի գրավոր աղբյուրներում. Գիրք II


Արտակ Մովսիսյան Ռոբերտ Ղազարյան և ուրիշներ
Հայկական լեռնաշխարհը Հին Արևելքի Ք.Ա. III հազարամյակի և II հազարամյակի առաջին կեսի գրավոր աղբյուրներում. Գիրք I


Ռուբեն Մելքոնյան Նաիրա Պողոսյան
Հայկական հարցն ու Հայոց ցեղասպանության խնդիրը թուրք բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների հուշերում (XIX դարի վերջ-XX դարի կեսեր)


Անահիտ Մարգարյան / Anahit Margaryan
Գ․ Է․ Գուարչ․ Հարցազրույց պատմության համար / G. H. Guarch: Una entrevista para la historia


Էդիկ Մինասյան Արարատ Վարդանյան և ուրիշներ
Արցախ-Սփյուռք առնչությունները XX դարավերջին և XXI դարասկզբին


Լեփսիուս Յոհաննես
Հայաստանը և Եվրոպան: Մեղադրագիր քրիստոնյա մեծ տերություններին և կոչ քրիստոնյա Գերմանիային
