ISBN 978-5-8084-2672-6
Հայրենական իրավաբանական գրականության մեջ առաջին անգամ բուհական դասագրքի տեսքով ներկայացվում են քրեակատարողական իրավունքի տեսության հիմնարար դրույթները։ Բացահայտվում են քրեակատարողական իրավունքի և ՀՀ քրեակատարողական քաղաքականության սկզբունքները, պատիժներ կատարող հիմնարկների և մարմինների կարգավիճակը, դատապարտյալների իրավական դրությունը, քրեական բոլոր պատժատեսակների կատարման և կրման կարգն ու պայմանները՝ ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսգրքերի, նորմատիվ իրավական, այդ թվում՝ ներգերատեսչական այլ ակտերի հիման վրա։ Հաշվի են առնվել նաև դատապարտյալների հետ վարվեցողության միջազգային իրավական փաստաթղթերի պահանջները, քրեակատարողական իրավունքի գիտության և պրակտիկայի նվաճումները։
Ներկայացվում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և պատիժների կատարումը կարգավորող այլ իրավական ակտերում 2023թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարված բոլոր փոփոխությունները և լրացումները։
Դասագիրքը նախատեսված է առաջին հերթին իրավաբանական բուհերի ուսանողների և ասպիրանտների համար։ Միաժամանակ այն կարող է հետաքրքրություն ներկայացնել գիտաշխատողների, դասախոսների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են պատիժների և դրանց կատարման ու կրման խնդիրներով։

Հայկ Մարտիրոսյան


Սահակ Մանուկյան

