ISBN 978-5-8084-2670-2
Մենագրությունը խնդիր ունի լուսաբանելու հայոց մտահոգևոր առնչությունները անտիկ (հունահռոմեական) միջավայրի հետ։ Պարառում է պատմական տարբեր դարաշրջաններ՝ սկսյալ դասական Աթենքից մինչև անկում ապրող Հռոմեական Հանրապետություն և վաղ միջնադարյան Հայք։ Բովանդակային առումով համաբերում է իմաստասիրության և պատմության, սոցիալական խաղի և թատրոնի, պատմագրության և ազգային ինքնության տարակերպ հարացույցներ։ Այս մոտեցումներն էլ պայմանավորել են մենագրության կառույցը՝ բաղկացած երեք տիպաբանական հանգույցից՝ «Իմաստասիրություն և պատմություն», «Ընկերային խաղ, թատերայնություն և պատմություն», «Իմաստասիրությունը պատմության համածիրում»։ Այս դիտանկյունները դիմավորված են անցյալի ականավոր դեմքերով, որք ներգրավված էին Արևմուտքի ընդհանրական մտահոգևոր պլազմայում՝ Պլոտինոս և Մովսես Խորենացի, Պերիկլես–Սոկրատես և Արտավազդ Բ, Սալլուստիուս և Եղիշե ։ Նրանց հանդիպման հարթակը արդի հետազոտողի հակառակ հեռանկարն է՝ ունակ հաղթահարելու պատմական ժամանակի և տարածության առարկայական սահմանները ։



Միքայել Մալխասյան Արմեն Խաչիկյան և ուրիշներ




Тигран Симян


Каринэ Халатова
