ISBN 978-5-8084-2665-8
Դասագիրքը ներկայացնում է գրականության կապը գեղագիտության ընդհանուր հասկացությունների և խնդիրների հետ, գրականության տեղը արվեստի տեսակների շարքում, նմանություններն ու տարբերությունները մյուս արվեստներից։ Գրքում տրված է նաև գեղագիտական ուսմունքների պատմական զարգացման ակնարկ՝ սկսած անտիկ աշխարհից մինչև ժամանակակից տեսությունները՝ ներկայացնելով գրականության տեսության կապը փիլիսոփայական և գեղագիտական հիմնական ուղղությունների հետ։ Առանձին քննության նյութ են XIX-XX դարերի արվեստագիտական և գրականագիտական դպրոցներն ու մեթոդաբանական ուղղությունները, ինչպես նաև գեղագիտական հիմնական հասկացությունները (գեղեցիկը, վեհը, ողբերգականը, կոմիկականը), նրանց մարմնավորումը գրականության մեջ և մյուս արվեստներում։
Դասագիրքը կարող է օգտակար լինել ոչ միայն ուսանողներին, այլև գրականության տեսության և գեղագիտության խնդիրներով զբաղվող մասնագետներին։
Աննա Աբաջյան Նարինե Դիլբարյան և ուրիշներ
Յուրի Ավետիսյան Լեոնիդ Թելյան և ուրիշներ
Յուրի Ավետիսյան Լեոնիդ Թելյան և ուրիշներ
Աշոտ Սուքիասյան Քնարիկ Սուքիասյան և ուրիշներ