ISBN 978-5-8084-2668-9
Աշխատությունն առաջին փորձն է հայերենով ընթերցողին մատուցելու Հայաստանի դարավոր հարևան Իրանի ամբողջական պատմությունը՝ հնագույն ժամանակներից սկսած, երբ Իրանական բարձրավանդակում երևան եկան առաջին պետական կազմավորումները, և սկսեցին զարգացում ապրել իրանական հարուստ մշակույթն ու քաղաքական կյանքը:
Աշխատությունում պատշաճ ուշադրություն է դարձվել հայ-իրանական պատմական առնչությունների լուսաբանմանը՝ երկու ժողովուրդների պատմության արշալույսից սկսած մինչև մեր օրերը:
Գրքում զգալի տեղ է հատկացվում նաև իրանական հարուստ մշակույթի և նրա տեղի ու դերի բացահայտմանը համաշխարհային մշակութային արժեքների և քաղաքակրթության դարավոր ձեռքբերումների գանձարանում:
Նախատեսված է իրանագետների, արևելագետների, պատմաբանների, միջազգայնագետների, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար:
Գրքի տասնյոթերորդ գլուխը (Իրանի մշակույթը) շարադրված է պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Ստեփանյանի կողմից:
Նաիրա Պողոսյան
Նաիրա Պողոսյան Վարուժան Գեղամյան և ուրիշներ
Վարդան Ոսկանյան Հասմիկ Կիրակոսյան
Լիլիթ Սաֆրաստյան