ISBN 978-5-8084-2669-6
Սնկաբանության և բուսաբանության լաբորատոր աշխատանքներն ունեն կարևոր նշանակություն բնագիտության և մանկավարժության տարբեր ոլորտների մասնագետների պատրաստման գործում: Ուսումնական ձեռնարկի նպատակն է օգնել ուսանողներին յուրացնել սնկերի, քարաքոսերի, ջրիմուռների և բարձրակարգ բույսերի մասին հիմնական դասընթացները, որոնք անհրաժեշտ են կենսաբանության ոլորտում հետագա գիտելիքների ամրապնդման և պրակտիկ հմտություններ ձեռք բերելու համար:
Ուսումնական ձեռնարկում ներկայացված են լաբորատոր պարապմունքների դասընթացները՝ սնկերի, քարաքոսերի (լիխենիզացված սնկերի), ջրիմուռների և բարձրակարգ բույսերի անատոմիայի, ձևաբանության և կարգաբանության բաժիններով: Յուրաքանչյուր ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ համառոտ ներկայացված են տեսական հիմնական հարցերը:
Ձեռնարկը նախատեսված է ԵՊՀ-ի և այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների կենսաբանության, կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի, սննդի անվտանգության, ֆարմացիայի մասնագիտությունների ուսանողների համար:
Ձեռնարկը հագեցած է նկարներով և աղյուսակներով, որոնք օգնում են յուրացնել ուսումնական նյութը:

Ալբերտ Սահակյան


Ալբերտ Սահակյան


Տաթևիկ Սարգսյան


Լուսինե Կարապետյան Գայանե Թոքմաջյան


Սաթենիկ Պետրոսյան


Ալբերտ Սահակյան
