ISBN 978-5-8084-2677-1
Հույզերը մշտապես եղել են բանականության, լեզվագիտակցության, կրթական և առօրյա վարքի անբաժանելի մասը։ Հաղորդակցման ժամանակակից միջոցները, հատկապես համացանցը, նպաստում են միջմշակութային հաղորդակցությանը, որն էլ իր հերթին հագեցած է հույզերով։ Հույզերը բազմազան են, ուստի բազմաթիվ են նաև լեզվում գոյություն ունեցող հուզարտահայտչական միավորները, որոնք կիրառվում են հաղորդակցության ընթացքում։
Մենագրության նպատակը հուզարտահայտչական միավորների կիրառման հնարավորությունների և առանձնահատկությունների ուսումնասիրությունն է համացանցային հաղորդակցության ընթացքում։ Մենագրության մեջ իրականացվում է հուզական մտածողության խոսքային և ոչ խոսքային արտահայտչաձևերի համալիր քննություն համացանցային հաղորդակցության մեջ։
Մենագրության մեջ ուսումնասիրված են այնպիսի երևույթներ, որոնց շնորհիվ ձևավորվում է հաղորդակցական ներուժը, այդ թվում՝ հուզականության կարգի դրսևորման առանձնահատկությունների քննությունը համացանցային հաղորդակցության մեջ։
Մենագրությունը նախատեսված է լեզվի և ճանաչողության փոխկապակցվածության, խոսքաստեղծման և խոսքային ներգործման հարցերով հետաքրքրվող մասնագետների լայն շրջանակի համար։ Այն կարող է գործածվել նաև մագիստրոսական ուսուցման կիրառական լեզվաբանության և հոգելեզվաբանության դասընթացներում։

Marine Mkrtchyan Armenuhi Martirosyan և ուրիշներ


Նաիրա Պողոսյան


Seda Gasparyan Anna Knyazyan և ուրիշներ
