ISBN 978-5-8084-2674-0
Մենագրության մեջ ընդգրկված են 12 հեղինակ և աղբյուր՝ աստվածաշնչյան թարգմանությունից մինչև քերթողահայր Մ. Խորենացի, մինչև Գ. Նարեկացի և Խ․ Աբովյան՝ ըստ էության, գրաբարի ամենաճոխ, ամենադասական և ամենաօրինակելի բնագրերը։ Ընտրված երկերում գրաբարյան բառապաշարը ուսումնասիրված է բազմակողմ հարցադրումներով՝ և իմաստային, և՛ բառակազմական կաղապարների, և՛ ստեղծված նորաբանությունների և այլն։ Աշխատության տարբեր գլուխներում ներկայացված են գրաբարի բառապաշարի` տերմինային արժեք ունեցող միավորները՝ իրենց բառարանային արժեքով. խոսքում դրանց կիրառությունները հասկանալու համար հեղինակները ներկայացրել են այդ բառերը բնագրային նախադասություններով՝ անհրաժեշտության դեպքում
անդրադառնալով նաև դրանց բազմիմաստությանը։
Ուսումնասիրությունը նախատեսված է բանասերների, պատմաբանների, աստվածաբանների և ընդհանրապես մեր լեզվի զարգացման, բառապաշարի հարստացման և տերմինաշինության հարցերով հետաքրքրվող մասնագետների լայն շրջանակի համար։

Նաիրա Պողոսյան Վարուժան Գեղամյան և ուրիշներ
