ISBN 978-5-8084-2681-8
Սույն ձեռնարկը անտիկ քաղաքակրթության, բնական և հումանիտար գիտությունների վերջին նվաճումների սինթեզ է, որի նպատակը թե՛ բնագիտական, թե՛ հումանիտար և թե՛ սոցիալ-տնտեսագիտական մասնագիտությունների ներկայացուցիչներին արդի բնագիտության միջառարկայական կապերին, զարգացման ընդհանրական օրինաչափություններին ու առանձնահատկություններին ծանոթացնելն է: Այդ նպատակն իրագործելու համար ֆիզիկան ներառված է ոչ թե որպես դասընթացի մի քանի բաժիններից մեկը, այլ նոր տրամաբանություն, մտածելակերպ ու աշխարհայացք ձևավորող և այդ բաժինները միմյանց կապող մեխանիզմ՝առանցքային հենասյուն:
Ձեռնարկի շարադրանքը համապատասխանում է «Բնագիտության ժամանակակից հայեցակարգերը» դասընթացի ուսումնական ծրագրին, բայց այն կարող է կիրառվել նաև «Հետազոտության պլանավորում և մեթոդիկա» դասընթացի շրջանակում:
Ձեռնարկը, անկասկած, կարող է օգտակար լինել ոչ միայն բնագիտական, հումանիտար ու սոցիալ-տնտեսագիտական ուղղություններով մասնագիտացող ուսանողներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից բնագիտության հայեցակարգերով, բնական ու հումանիտար գիտությունների մեթոդաբանական ընդհանրությանն ու առանձնահատկություններին առնչվող հարցերով:

Սերգեյ Ազարյան Տիգրան Գրիգորյան


Կարեն Մովսիսյան Վահե Թադևոսյան և ուրիշներ


Հասմիկ Շահինյան Լուսինե Ղազարյան և ուրիշներ


Ատոմ Մուրադյան Աշոտ Գևորգյան և ուրիշներ
