Հոգեբանական գնահատման գործիքակազմ
Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2024, 236 էջ
ISBN 978-5-8084-2695-5
ISBN 978-5-8084-2695-5
Սույն ուսումնական ձեռնարկում հայերենով ներկայացվում է հոգեբանական գնահատման գործիքակազմի լայն շրջանակ, որը Երևանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի և Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների երկարամյա գիտահետազոտական գործունեության արդյունքն է: Հավաքածուն ներառում է հոգեբանական թեստերի, հարցարանների և մեթոդիկաների կիրառման մանրամասն նկարագրությունը և տեխնիկաները, որոնք անցել են տեղայնացման գործընթացի համար պահանջվող ընթացակարգերը:
Նախատեսված է հոգեբանության ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների և դասախոսների, ինչպես նաև հոգեբանական գիտական հետազոտությամբ հետաքրքրվող մասնագետների համար:

Հովհաննես Հովհաննիսյան Ալեքսան Բաղդասարյան և ուրիշներ
Տրամաբանության վարժությունների և գործնական առաջադրանքների շտեմարան


Հրանտ Ավանեսյան Վարդուհի Պապոյան և ուրիշներ
Մասնագիտական ինքնորոշում և ընտրություն (վերապատրաստման դասընթաց)


Հրանտ Ավանեսյան Նարինե Հարությունյան և ուրիշներ
Զինվորի հոգեկան հատկությունների գնահատման և զարգացման մեթոդներ
