ISBN 978-5-8084-2701-3
Գրքում առաջին անգամ փորձ է արվում հնարավորին չափ համակողմանիորեն և հիմնավոր ներկայացնելու հեղինակավոր «Անահիտ » (Փարիզ) հանդեսի երկրորդ շրջանի (1929-1941 թթ., 1946-1949 թթ.) պատմությունն ու գործունեության բազմաբովանդակ համայնապատկերը, տալու նրա հասարակական, ազգային- քաղաքական ու գեղագիտական դերի գնահատականը: Մենագրության մեջ զուգահեռաբար անդրադարձ է արվում հանդեսի խմբագիր Արշակ Չոպանյանի ընդարձակ ու բեղմնավոր գործունեությանը պատմական այդ ժամանակաշրջանում, այցելությանը Խորհրդային Հայաստան: Ա. Չոպանյանը ներկայացված է որպես հմուտ գրաքննադատ, ազգային- մշակութային խոշոր գործիչ, լայնախոհ խմբագիր ու հրատարակիչ, որը չափազանց մեծ դեր է ունեցել հայ գրականության նվաճումները գնահատելու և մատուցելու, հայ- եվրոպական, մասնավորապես՝ հայ-ֆրանսիական ժողովուրդների գրական- մշակութային կապերն ամրապնդելու ու ծավալելու, օտար հեղինակների ստեղծագործությունները թարգմանելու և հայ ընթերցողին փոխանցելու, ինչպես նաև Սփյուռք- Խորհրդային Հայաստան փոխառնչություններն ընդլայնելու և զարգացնելու գործում:
Գիրքը օգտակար կլինի հայ գրականության և մամուլի պատմությամբ զբաղվողներին, բանասիրության, պատմության և լրագրության ֆակուլտետների ուսանողներին, ինչպես նաև ընթերցող լայն շրջաններին:

Արա Առաքելյան
