Ցեղասպանությունների պատմություն
Բուհական դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 2025, 422 էջ
ISBN 978-5-8084-2716-7
ISBN 978-5-8084-2716-7
Դասագրքում ներկայացված են միջազգային դատարանների, միջազգային այլ կառույցների, նաև ցեղասպանություն իրականացրած պետության (իրավահաջորդի) կողմից որպես ցեղասպանություն բնորոշված զանգվածային սպանություններն ու այլ ոճրագործությունները։ Ներածությունում քննության ենթարկվող հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև արցախահայության ցեղասպանությանը և Դարֆուրում տեղի ունեցած զանգվածային հանցագործություններին։ Դասագիրքը, նախատեսված լինելով բուհական դասընթացների համար, կարող է օգտագործվել նաև գիտահետազոտական հաստատություններում, ավագ դպրոցներում, արտաքին քաղաքականություն իրականացնող գերատեսչություններում և հարցով hետաքրքրված այլ կառույցներում։

Աննա Աբաջյան Նարինե Դիլբարյան և ուրիշներ
Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր


Նաիրա Պողոսյան Վարուժան Գեղամյան և ուրիշներ
«Ատելության խոսքի» դասական թիրախները. Հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին
