ISBN 978-5-8084-2714-3
Սույն մենագրությունը նվիրված է իրավական կանխավարկածի շուրջ առկա իրարամերժ մեթոդաբանական հայեցակարգերի հաղթահարման ու ճյուղային մոտեցումների միասնականացման ընդհանուր տեսության հայեցակարգի մշակման թեզին։ Այդ համատեքստում հետազոտման առարկա են դարձել իրավական կանխավարկածի արդի վիճակին, կիրառված մեթոդաբանությանը, կանխավարկածի՝ որպես փիլիսոփայական-իմացաբանական և օժանդակ իրավական միջոցի էությանը, իրավական սկզբունքի ու իրավանորմի հետ իրավական կանխավարկածի հարաբերակցությանը, իրավական կանխավարկածի գործառույթների համակարգին և դասակարգմանն առնչվող հիմնահարցերը։
Հետազոտության արդյունքները կարող են կիրառվել հետագա գիտական աշխատանքներում, մասնավորապես այն հետազոտություններում, որոնք ուղղված կլինեն իրավական կանխավարկածների ընդհանուր տեսության մշակմանը, ինչպես նաև այն դասընթացներում, որոնց առարկան առնչվում է իրավական կանխավարկածներին։
Սույն հրատարակությունը կարող է օգտակար լինել իրավաբանական բուհերի ու ֆակուլտետների ուսանողներին, ասպիրանտներին, դասախոսներին, փաստաբաններին, դատախազներին, դատավորներին, ինչպես նաև իրավական կանխավարկածների հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց։

Հարություն Խաչիկյան


Վահան Բայբուրդյան


Սերգեյ Մեղրյան


Սերգեյ Մեղրյան


Քնարիկ Վարդանյան
