ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Պետրոս Դուրյան․ կյանքը և գործը
Երևան, ԵՊՀ հրատ, 2025, 414 էջ

ISBN 978-5-8084-2741-9

DOI: https://doi.org/10.46991/YSUPH/9785808427419

Մենագրությունը առաջին ան­գամ լույս է տեսել 1972-ին ակադ. Էդ. Ջրբաշ­յանի խմբագրությամբ և իր փաս­տական առա­տու­թյամբ ու ճշգրտությամբ անգե­րա­զանցելի տեղ է գրավել վաղամեռիկ հանճարի՝ Պետ­րոս Դուր­յանի կյանքի և գործի ուսումնասիրության տիրույթում։ Սկզբնաղբ­յուրի արժեք ունեցող այս աշ­խատությունը դուրյա­նա­գի­տու­թյան յուրօրինակ ամ­փոփումն է. այն մեծ բա­նաստեղ­ծին՝ «Սկյու­տարի սոխակին», ներկայացնում է ոչ միայն իր ժա­մանակի մեջ, այլև հայ և համաշ­խար­հային քնա­րեր­գության ու թատրեր­գու­թյան զարգաց­ման ընդհա­նու­ր հա­մա­պատ­կե­րում։ 

Մենագրության վերահրատարակման անհրաժեշտությունը վա­ղուց էր հա­սու­նացել, քանի որ այն  կարող է օգտակար լինել ինչպես այսօրվա ու վաղ­վա ուսանողությանը, ասպիրանտ­նե­րին և ուսու­ցիչներին, այնպես էլ գրա­կա­նու­թյան մասնագետներին և առհասարակ գրա­կա­նու­թյամբ հետաքրքրվող ընթերցող լայն հանրու­թ­յանը։

Ակադեմիական գրականություն | Գեղարվեստական