ISBN 978-5-8084-2747-1
Դասախոսությունների ներկայացվող ժողովածուն կազմված է ԵՊՀ պատմության և այլ ֆակուլտետներում(1973-2023), ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (1998-2020), Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում (2000-2016) «Հայ ազգագրություն» ընդհանուր դասընթացի կրթական ծրագրերով հեղինակի տարիներ շարունակ կարդացած դասախոսությունների հիման վրա: Հրատարակության նպատակն է տեսական և մեթոդաբանական արդի չափորոշիչներով ներկայացնել հայ ազգագրական գիտության անցած երկարամյա ուղին, սկզբնաղբյուրներն ու պատմությունը, հայոց էթնոմշակութային ժառանգության առանձին ոլորտները, բնորոշ գծերն ու յուրահատկությունները, հայ ազգագրության կարևոր ներդրումը համաշխարհային պատմության և մշակութային ժառանգության համակարգում։
Սույն հրատարակությունը արդիական ու անհրաժեշտ է, որովհետև 1974 թվականից առ այսօր հրատարակվել է ընդամենը մեկ ձեռնարկ(287 էջ), որի հատուկենտ պահպանված օրինակներն էլ ըստ էության չեն կարող բավարարել ժամանակակից գիտության պահանջները։ Ձեռնարկն օգտակար կլինի նաև ՀՀ մյուս բուհերի՝ պատմությամբ և մշակութաբանությամբ մասնագիտացող ուսանողների համար։
Աննա Աբաջյան Նարինե Դիլբարյան և ուրիշներ
Նաիրա Պողոսյան Վարուժան Գեղամյան և ուրիշներ
ԳՐՔԵՐ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ 
