ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Գրական երազը անգլիալեզու մանկագրության մեջ
Երևան, ԵՊՀ հրատ., 2026, 156 էջ:

ISBN 978-5-8084-2754-9

DOI: https://doi.org/10.46991/YSUPH/9785808427549

Մենագրությունը նվիրված է անգլիալեզու հեղինակային հեքիաթում մարմնավորված գրական երազի կառուցվածքային, իմաստային և գործառութային կերտվածքի առանձնահատկությունների քննությանը։ Նոր հայեցակերպով և ընդգրկմամբ մանկական գրական տեքստի աղերսներում երազն առաջին անգամ ուսումնասիրվում է լեզվաբանական տարբեր գիտակարգերի՝ պատումնաբանության, տեքստաբանության և ոճագիտության զուգադիր հենքի վրա: Բացի այդ՝ մանկագրության համատեքստում գրական երազը դիտարկվում է որպես յուրահատուկ պատումային միջոց՝ ենթարկվելով տիպային և թեմատիկ-գործառութային դասակարգման:

Մենագրությունը կարող է օգտակար լինել ոչ միայն ուսանողներին, այլև լեզվաբանության ու գրականության տեսության խնդիրներով զբաղվող մասնագետներին։

Ակադեմիական գրականություն | Լեզու և լեզվաբանություն