ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Մոլեկուլային գենաթունաբանություն
Մենագրություն, Երևան։ ԵՊՀ հրատ., 2026, 412 էջ

ISBN 978-5-8084-2752-5

DOI: https://doi.org/10.46991/YSUPH/9785808427525

Մենագրությունը անդրադարձ է կատարում շրջակա միջավայրի բազմաբնույթ գործոնների գենաթունային ազդեցություններին ու դրանց կենսամարկերների առաջացման մոլեկուլային մեխանիզմներին (պատճառներին), նաև բնութագրվում են գենաթույների խմբերը, դրանց դասակարգման խնդիրները, սկզբունքներն ու թեստավորման ստանդարտացված մեթոդները։

Հակիրճ ներկայացված է մարդու անհատական գենետիկական առանձնահատկությունների և միջավայրի գործոնների նկատմամբ կենսաբանական պատասխանի կապը։ Դրա հիման վրա ձևավորվում և զարգանում են անհատականացված կենսաբժշկության արդի ոլորտները, նաև քննության է առնվում գենետիկայի և արհեստական բանականության մեթոդների համակցման նշանակությունը առողջապահության ոլորտի, ներառյալ պոտենցիալ կանցերոգեն միացությունների հայտնաբերման և կենսաբանական թիրախների կանխատեսման համար։

Ակադեմիական գրականություն | Կենսաբանական գիտություն