ISBN 978-5-8084-2755-6
Քրեական դատավարություն դասագիրքը պատրաստվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից։ Այն շարադրված է 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր դրույթներին և մինչդատական վարույթի կառուցվածքին համապատասխան։ Այստեղ լուսաբանված են մինչդատական վարույթի բովանդակությունը կազմող բոլոր հարցերը «ՀՀ քրեական դատավարություն-1» դասընթացի ծրագրին համապատասխան։
Դասագրքում մանրամասն վերլուծության են ենթարկվել օրենսգրքում տեղ գտած բոլոր սկզբունքային նորամուծությունները, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները։
Դասագրքի հիմքում տրված են ժամանակակից քրեական դատավարության տեսության նվաճումները, քրեական դատավարության օրենսդրությունը և դրա կիրառման պրակտիկան։
Նախատեսված է իրավագիտության ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների, հայցորդների և դասախոսների, ինչպես նաև իրավապահ և դատական համակարգի աշխատողների և քրեական դատավարության հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար։
Հայկ Մարտիրոսյան
Սահակ Մանուկյան
ԳՐՔԵՐ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ 
