ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Բանագիտության հիմունքներ և հայ բանագիտություն
Դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 2026, 328 էջ + 12 էջ ներդիր

ISBN 978-5-8084-2757-0

DOI: https://doi.org/10.46991/YSUPH/9785808427570

Դասագիրքն ընդգրկում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի բակալավրիատում դասավանդվող ընդհանուր և հայ բանագիտություն գիտակարգի սկզբնավորման ու զարգացման պատմությանը վերաբերող առարկան, որի շրջանակում քննության են առնվում հայ բանագիտության խնդրո առարկա` բանահյուսության ընդհանուր բնութագիրը, էական հատկանիշները, միջգիտակարգայնությունը և ժանրային ամբողջական համակարգը:

Դասագրքում առաջին անգամ հանգամանորեն ներկայացված են բանագիտական դպրոցներն ու արդի մոտեցումները, որոնց առաջադրած մեթոդներով հնարավոր է դառնում տարբեր դիտանկյուններից հետազոտության ենթարկել հայ ժողովրդի բանահյուսական ժառանգությունը: Տրված են հարցեր և առաջադրանքներ, հիմնական և լրացուցիչ գրականության ընդարձակ ցանկեր:

Այն նախատեսված է բանագետների, բանասերների, մշակութաբանների, ազգագրագետների, մշակույթի պատմաբանների և բուհերի հումանիտար ֆակուլտետների դասախոսների, ուսանողների, ասպիրանտների համար:

Դասագրքեր | Պատմության ֆակուլտետ