ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Ակսել Հարությունի Պոտոսյան
Ծնվել է 1958 թ-ի Վրաստանի Նինոծմինդայի շրջանի (նախկին Բոգդանովկայի) Փոքր Խանչալի գյուղում:

1975 թ-ին ավարտել է Փոքր Խանչալիի միջնակարգ դպրոցը:
1982 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, իսկ 1985 թ-ին ասպիրանտուրան` սոցիալ-տնտեսական աշխարհագրություն մասնագիտությամբ:

1986 թ-ից աշխատանքի է անցել ԵՊՀ-ի տնտեսական աշխարհագրության ամբիոնում:
1996 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՀ գյուղական տարաբնակեցումը» թեմայով:

Հեղինակ է 1 մենագրության, համահեղինակ 2 մենագրության և 2 ուսումնական ձեռնարկի, ավագ դպրոցի աշխարհագրության դասագրքի:
Ունի հրատարակված 50-ից ավելի գիտական հոդվածներ և քարտեզներ:

Գիտական աշխատանքները վերաբերում են լեռնային երկրներում տարաբնակեցման ձևավորման և զարգացման առանձնահատկություններին, ուրբանիզացիային, լեռնային երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին, համալիր երկրագրությանը, սոցիալ-տնտեսական քարտեզագրությանը:

1990 - 1995 թթ. եղել է Երխաղխորհրդի պատգամավոր:

Լեզուների իմացությունը
հայերեն, ռուսերեն, բառարանի օգնությամբ գերմաներեն:

Դասավանդում է հետևյալ առարկաները
• Աշխարհագրական մտքի զարգացման պատմություն
• Հայաստանի և հարակից երկրների պատմական աշխարհագրություն
• Սոցիալ-տնտեսական աշխարհագրության նորագույն ուղղությունները
• Սոցիալ տնտեսական քարտեզագրություն
• Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն
• Տուրիստական ինդուստրիայի աշխարհագրական հիմունքներ
• Մագիստրատուրա
• Արդիական պատմական աշխարհագրություն
• Հասարակական աշխարհագրության մտքի պատմություն
• Սոցիալական աշխարհագրություն

Ամուսնացած է, ունի 3 զավակ:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը