ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Ամալյա Միքայելի Բաբայան
Կրթություն
1971 - 1976 թթ. ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի Ռոմանագերմանական բաժին (անգլերեն լեզու և արտասահմանյան գրականություն)
1977 - 1979 թթ. Ասպիրանտուրա. Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
1975 - 1977 թթ. ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ. հոգեբանություն
2000 թ. հուլիս-օգոստոս – CELTA (Cambridge/RSA Certificate in English Language Teaching to Adults) դասընթաց. Ինթերնեյշընլ Հաուս, Լոնդոն
2000 թ. հունիս-հուլիս LCCI TEB (Teaching English for Business) դասընթաց, Ինթերնեյշընլ Հաուս, Լոնդոն
1988 թ. սեպտ. - դեկտ. Անգլերենի դասավանդման որակավորման դասընթաց, Իլինգ Քոլեջ, Լոնդոն
2011 թ. հուլիս-օգոստոս ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. դասընթաց, Ֆլորիդայի համալսարան, ԱՄՆ
2018 սեպտեմբեր-հոկտեմբեր Գլոբալ դիվանագիտություն - Դիվանագիտությունը ժամանակակից աշխարհում. դասընթաց, SOAS, Լոնդոնի համալսարան, Մեծ Բրիտանիա

Գիտական աստիճան և կոչում
1984 թ. բանասիրական գիտությունների թեկնածու
1991 թ. դոցենտ անգլերենի բանասիրության ամբիոնում

Աշխատանքային փորձ
2010 թ-ից առ այսօր դոցենտ Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնում
1993 - 2010 թթ. դոցենտ Անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոնում
1977 - 1993 թթ. դասախոս Ռոմանագերմանական բանասիրության ամբիոնում
1990 - 1996 թթ. Անգլերենի սեկցիայի վարիչ Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում, ԵՊՀ
2001 թ. սեպտ. - հունվ. համատեղության կարգով՝ Անանիա Շիրակացու անվան քոլեջում Օտար լեզուների ամբիոնի վարիչ

Կարդացվող դասընթացներ
Մասնագիտական հաղորդակցության հիմունքներ
Դիվանագիտական խոսքի մշակույթ
Դիվանագիտական գրագրություն
Մասնագիտական թարգմանություն
Երկրագիտություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Լեզուների դասավանդման մեթոդիկա
Ուսումնական նյութի մշակման խնդիրներ
Երկրորդ լեզվի ընկալման հիմնահարցեր
Անգլերենը հատուկ/մասնագիտական նպատակների համար
Դասավանդողի գործունեության հետազոտություն
Հաղորդակցական ստրատեգիաներ
Հաղորդակցական խոսքի վերլուծություն

Մասնակցությունը դրամաշնորհների
2014 թ. օգոստոս - դեկտեմբեր «Taiwan Fellowship». Թայվանի արտաքին գործերի նախարարության գիտական համագործակցության գծով գրանտային ծրագիր
2014 թ. ապրիլ Erasmus Mundus IANUS բուհական ոլորտում Եվրոպական համագործակցության և շարժունության ծրագիր
2012 թ. սեպտ. - դեկտ. «Alumni Outreach Grant» ԱՄՆ դեսպանատան (Երևան) գրանտային ծրագիր
2011 թ. հուլիս - օգոստոս– ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի «ԱՄՆ-ի Ինստիտուտները (արտաքին քաղաքականություն)» գծով դասախոսների վերապատրաստման գրանտային ծրագիր
2005 - 2007 թթ. ավագ գիտաշխատող «Հայերենից լեզվական տրանսֆերի (փոխանցման) առանձնահատկությունները անգլերեն լեզվի լսարանում (նախաբուհական և բուհական մակարդակներում)» պետբյուջեից ֆինանսավորվող գիտահետազոտական գրանտային ծրագրում, ԵՊՀ
2000 թ. հուլիս - օգոստոս «Targeted Exchange Program» IREX Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի գրանտային ծրագիր

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն (սկսնակի մակարդակ)

Մասնագիտական անդամակցություն
2012 -2017 թթ. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ընդլայնված գիտական խորհրդի անդամ
2000 թ-ից առ այսօր Անգլերենը որպես օտար լեզու դասավանդողների բրիտանական միջազգային ասոցիացիայի (IATEFL)անդամ
2002 թ-ից առ այսօր «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
2008 թ-ից առ այսօր Անգլերենի որակավորման (մինիմումի) քննության հանձնաժողովի անդամ
2011 թ-ից առ այսօր ԱՄՆ շրջանավարտների Հայաստանյան ասոցիացիայի անդամ
2001 – 2010 թթ. ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
1991 - 1996 թթ. ԵՊՀ Արտաքին տնտեսական կապերի ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
1984 - 1989 թթ. ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ

Միջազգային կոնֆերանսներ
2019 թ. ապրիլ զեկուցող՝ Անգլերենը որպես օտար լեզու դասավանդողների միջազգային ասոցիացիայի (IATEFL) տարեկան կոնֆերանսում. Լիվերպուլ, Մեծ Բրիտանիա
2011 թ. ապրիլ զեկուցող՝ Անգլերենը որպես օտար լեզու դասավանդողների միջազգային ասոցիացիայի (IATEFL) տարեկան կոնֆերանսում. Բրայթոն, Մեծ Բրիտանիա
2008 թ. ապրիլ զեկուցող՝ Անգլերենը որպես օտար լեզու դասավանդողների միջազգային ասոցիացիայի (IATEFL) տարեկան կոնֆերանսում. Էքսեթեր, Մեծ Բրիտանիա
2007 թ. հոկտեմբեր զեկուցող՝ Անգլերենի ուսումնասիրության Հայկական ասոցիացիայի (AASE) 2-րդ միջազգային կոնֆերանսում, ԵՊՀ, Երևան
2001 թ. նոյեմբեր զեկուցող՝ 14րդ IATEFL/BESIG միջազգային կոնֆերանսում, Բեռն, Շվեյցարիա

Պարգևներ
2014 թ. Պատվոգիր, ԵՊՀ
2006 թ. Պատվոգիր, ԵՊՀ

amalia.babayan@ysu.am
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը