ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Անահիտ Սերգեյի Աբրահամյան
Կրթություն
1970 - 1975 թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ
1984 թ. մայիս-օգոստոս - Անգլիա, Լոնդոն Եռամսյա դասընթաց Իլինգ քոլեջի լեզուների ուսումնասիրության բարձրագույն դպրոցում

Աշխատանքային փորձ
2010 թ-ից մինչև այժմ ԵՊՀ, Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ, անգլերենի սեկցիայի վարիչ
1995 - 2010 թթ. ԵՊՀ, Անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոնի ասիստենտ
1975 - 1995 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի դասախոս
2000 - 2013 թթ. Ընդունելության քննությունների անգլերենի (բանավոր և գրավոր) հանձնաժողովների անդամ
2007 - 2013 թթ. ԵՊՀ հեռակա ուսուցման բաժնի անգլերենի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ
2007 - 2009 թթ. ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների համար նախապատրաստական ֆակուլտետի անգլերենի քննության հանձնաժողովի նախագահ
2008 թ. Հանրակրթական դպրոցների դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մրցույթի առարկայական հանձնաժողովի անդամ

Կարդացվող դասընթացներ
Մասնագիտական հաղորդակցման հիմունքներ, դիվանագիտական վարվեցողություն, դիվանագիտական գրագրության կազմում, մասնագիտական թարգմանություն, դիվանագիտական խոսքի մշակույթ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Անգլերենի դասավանդման նորագույն մեթոդներ, կայուն զարգացմանը միտված դասավանդում, հանրալեզվաբանություն և գործաբանական լեզվաբանություն (քաղաքավարության դրսևորումները հաղորդակցման մեջ), երկլեզվություն

Մասնակցությունը դրամաշնորհների
2008 - 2010 թթ. «Երկխոսությունը միջմշակութային համատեքստում» պետբյուջեից ֆինանսավորվող գիտահետազոտական գրանտային ծրագիր. ԵՊՀ. խմբի անդամ

Լեզուներ
հայերեն (մայրենի), անգլերեն և ռուսերեն (ազատ)

Մասնագիտական անդամակցություն
2003 - 2010 թթ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
Հայաստանի անգլիախոսների միության վարչության անդամ
Եվրոպական ֆեդերացիայի անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (AASE) անդամ
Անգլերենը որպես օտար լեզու դասավանդողների միջազգային ասոցիացիայի (IATEFL) անդամ

Մասնակցություն միջազգային գիտաժողովների
1. Anahit Abrahamyan «Making Future Diplomats Accomplished Speakers». զեկուցում «ELTA Serbia IATEFL» 11-րդ միջազգային գիտաժողովում (Բելգրադ, 2013 թ., մայիս)
2. Anahit Abrahamyan, Gohar Melik-Bakhshyan «New Approaches – New Achievements». զեկուցում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) 70-ամյակին նվիրված «Նոր տեխնոլոգիաները օտար լեզուների դասավանդման մեջ» միջազգային գիտաժողովում (Մոսկվա, 2013 թ., սեպտեմբեր)

Պարգևներ
2012 թ. Վաստակագիր, ԵՊՀ

anahit.abrahamyan@ysu.am
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը