ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Անահիտ Արտյոմի Մանասյան
Կրթություն
2010 - 2013 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
2008 - 2010 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (ավարտել է գերազանցությամբ)
2004 - 2008 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (ավարտել է գերազանցությամբ)

Գիտական աստիճան
Իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշխատանքային փորձ
2013 թ-ից այժմ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական
2010 թ-ից այժմ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս
2009 - 2013 թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական
2008 - 2009 թթ. փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում

Կարդացվող դասընթացներ
ՀՀ սահմանադրական իրավունք, ՄԱրդու իրավունքներ

Գիտական հետազոտությունների շրջանակը
Ատենախոսության թեման` «Սահմանադրական դատարանի որոշումների տեղը ՀՀ իրավական համակարգում և դրանց դերը Սահմանադրության կայունության ապահովման գործում»

Գիտական գործուղումներ
2012 թ-ին ստաժավորում է անցել Հունգարիայի սահմանադրական դատարանում, 2013թ-ին վերապատրաստվել է Գերմանիայում: Մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների (այդ թվում` Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վիլնյուսում, Մինսկում, Սարաևովոյում), դասախոսություններով հանդես է եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում (այդ թվում` Բաթումիում, Բուդապեշտում, Կիևում)

Լեզուներ
հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
2013 թ-ից այժմ տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
2012 թ-ից այժմ ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ
2012 թ-ից այժմ Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից
2010 թ-ից այժմ «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» ՀԿ գործադիր տնօրեն
2008 թ-ից այժմ ՀՀ իրավաբանների միության անդամ
2008 - 2010 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ

(+374 10) 55-55-03
(+374 60) 71-02-48 (ներքին 12-48)
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը