Անատոլի Ջիվելեգով
Ալեքսեյ Ջիվելեգովը ծնվել է 1875 թ. մարտի 26-ին, Նոր Նախիջաևանում (Դոնի Ռոստով), մահացել է 1952 թ. դեկտեմբերի 14-ին Մոսկվայում:
Միջնակարգ կրթություն ստացել է ծննդավայրում՝ Նոր Նախիջևանի հայ թեմական դպրոցում, հայտնի մանկավարժ և բանասեր Երվանդ Շահազիզի տեսչության օրոք: 1893 թ-ին ավարտել է թեմական դպրոցը և ընդունվել Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը: Այստեղ աշակերտել է ռուս նշանավոր պատմաբան Պ. Գ. Վինոգրադովին:
Պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ա. Ջիվելեգովի հիմնական աշխատությունները նվիրված են Եվրոպայի երկրների պատմությանն ու մշակույթին։
Զբաղվել է նաև Հայաստանի քաղաքական պատմության խնդիրներով, Հայկական հարցով, որի շուրջ գրել է 40 գիրք և հոդված։ «Հայերը Ռուսաստանում» (1906) գրքում ռուս ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմությանը, նրա՝ Ռուսաստանի հետ պատմական և մշակութային կապերին: «Թուրքական Հայաստանի ապագան» (1911) ուսումնասիրությունը Հայկական հարցի դիվանագիտական պատմության, Արևմտյան Հայաստանի նկատմամբ տերութունների վարած քաղաքականութան հանգամանալի ակնարկ է։
1916 թ-ին Ջիվելեգովը «Արմյանսկի վեստնիկ» ("Армянский вестник") ամսագրի կազմակերպիչներից էր, ապա՝ խմբագիրը, իր հեղինակությամբ և եռանդով ամսագրի շուրջն էր համախմբել ռուս մտավորականության ականավոր ներկայացուցիչների, որոնք հանդես էին գալիս հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ։