ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Աննա Հովիկի Հակոբջանյան
1994 թ-ին ավարտել է Իջևանի թիվ 5 ռուսական միջնակարգ դպրոցը:

1994 - 1998 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետը Ընդհանուր տնտեսագիտություն մասնագիտությամբ:

1998 - 2000 թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ մագիստրատուրան Ընդհանուր տնտեսագիտություն մասնագիտությամբ:

2000 - 2003 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:

2004 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գործազրկությունը և նրա հաղթահարման ուղիներն անցումային տնտեսությունում (ՀՀ Տավուշի մարզի օրինակով)» թեմայով, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2000 - 2003 թթ. աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետում որպես դասախոս:

2004 - 2011 թթ. աշխատել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի Տնտեսագիտության տեսության ամբիոնի ասիստենտ:

2011 թ-ից աշխատում է Կառավարման և գործարարության ամբիոնում որպես ասիստենտ:

2005 թ-ին մասնակցել է Աշխատանքի Միջազգային Կազմակերպության ծրագրով կազմակերպված «Ծանոթություն բիզնեսին» սեմինարներին, ստացել դասավանդման վկայագիր:

2006 և 2009 թթ.-ին անցել է դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ տնտեսագիտություն մասնագիտությամբ:

2007 թ-ին անցել է դասախոսների մանկավարժական-հոգեբանական վերապատրաստման դասընթաց:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը