ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Արամ Գագիկի Մաթևոսյան
Կրթություն
1999 - 2002 թթ. ԵՊՀ Տեսական մեխանիկայի ամբիոնի ասպիրանտուրա
1994 - 1999 թթ. Երևանի պետական համալսարանի Մեխանիկայի ֆակուլտետ
Մեխանիկոսի, կիրառող մաթեմատիկոսի և մանկավարժի որակավորում

Գիտական աստիճան
Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու` «Մի քանի ստոխաստիկ դիֆերենցիալ խաղեր և դինամիկական համակարգերի սինթեզ», 2002 թ., ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի իստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհուրդ
Դոցենտի գիտական կոչում մեխանիկա մասնագիտությամբ

Աշխատանքային փորձ
2008 թ-ից մինչ այժմ ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մեխանիկայի ամբիոնի դոցենտ
2003 - 2008 թթ. ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մեխանիկայի ամբիոնի ասիստենտ
2012-ից մինչ այժմ ԵՊՀ «Մեխանիկայի տեսական հարցեր և կիրառություններ» ծրագրի գիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող
2001 - 2010 թթ. ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մեխանիկայի ամբիոնի գիտաշխատող
2002 - 2006 թթ. «Մակսեդան» օտար լեզուների մասնավոր դպրոցի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ
2003 թ. Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս
2005 - 2010 թթ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախապատրաստական բաժնի դասախոս

Վերապատրաստում
20.10.2006 թ. Եվրամիության «Տեմպուս» JEP-25008-2004 ծրագրի շրջանակներում կազմակերպված հեռաուսուցման «Մուդլ» համակարգով աշխատելու երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց.

Կարդացվող դասընթացներ
Տեսական մեխանիկա,Ղեկավարման տեսություն,Վարիացիոն հաշիվ և օպտիմիզացիայի մեթոդներ, Թռիչքի օպտիմալ ղեկավարում, Մեխանիկական համակարգերի օպտիմալ ղեկավարման և դիտման լրացուցիչ հարցեր, Բաշխված պարամետրերով մեխանիկական համակարգերի օպտիմալ ղեկավարում և ստաբիլիզացիա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Օպտիմիզացիայի խնդիրներ, Ստոխաստիկ դիֆերենցիալ խաղեր

Մասնակցությունը դրամաշնորհների
ՀՀ պետական բյուջեյից ֆինանսավորվող գիտական պայմանագրային թեմա`
2002 - 2005 թթ. Օպտիմալ ղեկավարման, օպտիմալ դիտման և ստոխաստիկ խաղային խնդիրներ շատ նպատակային բազմությունների դեպքում
2005 - 2010 թթ. Դինամիկական համակարգերի ղեկավարումն ու դիտումը կոնֆլիկտային իրավիճակներում և կիրառությունը մեխանիկական համակարգերի համար

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

amatevosyan@ysu.am
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը