Արման Ջոնի Կիրակոսյան
Ծնվել է 1956 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում։
1973 թ. ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության և հասարակագիտության բաժինը, որն ավարտելուց հետո՝ 1977 թ. մի քանի ամիսների ընթացքում հայոց պատմություն և հասարակագիտություն է դասավանդել Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի դպրոցում։
Այնուհետև 1977 թ. ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան և 1980 թ. ավարտել այն։
1980 – 1986 թթ. աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող – ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվական կենտրոնի «Հայագիտությունն արտերկրում» խմբի ղեկավար)։
1986 – 1991 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կոմկուսի կենտկոմում (Գիտության և կրթական հաստատությունների բաժնի հրահանգիչ, գաղափարական բաժնի հրահանգիչ, գաղափարական բաժնի խորհրդատու), այնուհետեւ կրկին վերադարձել ՀՀ ԳԱԱ՝ որպես Սփյուռքի պատմության և մշակույթի բաժնի ղեկավար։
1991 – 1994 թթ. զբաղեցրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
1994 – 1999 թթ. զբաղեցրել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, միաժամանակ համատեղելով բալկանյան մի շարք երկրներում ու Կիպրոսում համանուն պաշտոնները։
1999 թ. մարտ–հոկտեմբեր ամիսներին ստանձնել է Հունաստանի դիվանագիտական կորպուսի դուեինի պաշտոնը (առաջինը հայկական դիվանագիտության պատմության մեջ)
1999 – 2005 թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։
2005 թվականից ի վեր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ է։
ՀՀ նախագահի 1992 թ. հուլիսի 25-ի որոշմամբ Արման Կիրակոսյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում։
1999 թվականից պատմական գիտությունների դոկտոր է, աշխատության թեման՝ «Բրիտանական դիվանագիտությունը և արևմտահայության խնդիրը XIX դարի 30-ական թթ. – 1914 թ.»
Բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է, մասնավորապես. «Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրականացվող անգլիական քաղաքականությունը և Մեծ Բրիտանիայի հասարակական կարծիքը (XIX դարի 90-ական թթ.)» , «Բրիտանական դիվանագիտությունը և արևմտահայության խնդիրը (XIX դարի 30-ական թթ. – 1914 թ.)», «Մեծ Բրիտանիան և Հայկական հարցը (XIX դարի 90-ական թթ.)», «Բրիտանական դիվանագիտությունը և Հայկական հարցը (1830-ական թթ. – 1914 թ.)» : Նաև մասնակցել է «Հայկական հարց» հանրագիտարանի ստեղծման աշխատանքներին։