ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Արմեն Ռազմիկի Հարությունյան
1990 թ-ին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1995 թվականին՝ գերազանցության (կարմիր) դիպլոմով։

1999 թ-ին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան քրեական դատավարություն մասնագիտությամբ։

1999 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Օրինականության հիմնախնդիրները և դատախազության դերը քրեական գործերի քննության մինչդատական վարույթում» թեմայով և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2000 - 2003 թթ. աշխատել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտի պաշտոնում, իսկ 2003 թվականից ընտրվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտի պաշտոնում։

2006 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։

2001 թ-ից դասավանդում է նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկայում։ 2003 - 2009 թթ. ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենն էր։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

(+374 60) 71-02-46 (ներքին 12-46)
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը