ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Արմեն Աշոտի Սարգսյան
Կրթություն
2001 - 2004 թթ. ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի ասպիրանտ
1999 - 2001 թթ. ԵՊՀ, Փիլ., սոց. և հոգեբ. ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի մագիստրանտ
1995 - 1999 թթ. ԵՊՀ, Փիլ., սոց. և հոգեբ. ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի բակալավր

Գիտական աստիճան
Թեկնածուական - «Գարեգին Նժդեհի փիլիսոփայական հայացքները», Թ.00.02,
2004 թ. ԵՊՀ և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 013 մասնագիտական խորհուրդ

Աշխատանքային փորձ
2010 թ-ի սեպտեմբերից մինչ օրս ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ
2004 թ-ի սեպտեմբերից 2010 սեպտեմբեր ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի ասիստենտ
2007 թ-ի նոյեմբերից մինչ օրս Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի դասախոս
2003թ. հունվար - հոկտեմբեր «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» - «ՄԻԺԻ» ոչ կառավարական կազմակերպության մարզային ծրագրերի պատասխանատու:
2002 թ-ի փետրվար - դեկտեմբեր «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության և խաղաղության» ծրագրի կոորդինատոր, «ԺԽԵԿ» հկ, «Համաշխարհային Ուսուցում» հկ և ԱՄՆ ՄԶԳ)

Կարդացվող դասընթացներ
Փիլիսոփայության պատմություն
Գերմանական դասական փիլիսոփայություն
Նոր շրջանի փիլիսոփայություն 2 (Ֆրանսիական լուսավորականության փիլիսոփայություն)
Խղճի փիլիսոփայություն և բարոյական նիհիլիզմ
Մարդու հիմնահարցը հայ փիլիսոփայության մեջ
Մասնագիտության պատմություն և մեթոդաբանություն
Մշակութաբանություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Փիլիսոփայության պատմություն (գերմանական դասական և եվրոպական լուսավորականության փիլիսոփայություն, հայ փիլիսոփայության պատմություն)
Տեսական փիլիսոփայություն
Մարդաբանություն և փիլիսոփայական մարդաբանություն
Մշակույթի տեսություն և պատմություն

Մասնակցությունը դրամաշնորհների
2005 - 2007 թթ. Փիլիսոփայության պատմության ամբիոն, «Հայ մշակույթի և փիլիսոփայության ուսումնասիրման մեթոդաբանական հիմնահարցեր», 0198, ՀՀ պետական բյուջե
2008 - 2010 թթ. Փիլիսոփայության պատմության ամբիոն, «5-18-րդ դարերի հայ փիլիսոփայության զարագցման հիմնական փուլերն ու առանձնահատկությունները (մշակութաբանական և պատմահամեմատական վերլուծություն)», 659, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
2011 - 2012 թթ. Փիլիսոփայության պատմության ամբիոն, «Հայոց ինքնության պատմափիլիսոփայական և մշակութաբանական տեսանկյունները», ՀՀ պետական բյուջե
2007 թ-ի Եվրամիության ՏԵՄՊՈՒՍ JEP 25008-2004 ծրագիր: «Հայ փիլիսոփայության պատմություն» առարկայից էլեկտրոնային դասընթացի պատրաստում:
2007 թ-ի «ՀՀ մամուլում 2007թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մոնիտորինգ», «Նոր ձևաչափ» խորհրդատվական կենտրոն:

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Մասնագիտական անդամակցություն
2008 թ-ի նոյեմբերից մինչ օրս ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի անդամ
2007 թ-ի նոյեմբերից մինչ օրս «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի համակիր-անդամ:
2001 թ-ի հունվարից մինչ օրս «Ժողովրդավարության և խաղաղության երևանյան կենտրոն» ՀԿ հիմնադիր անդամ

Պարգևներ
2011 թ-ի փետրվար Բանակ-հասարակություն կապի ամրապնդման և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով
2006 թ-ի հունիս ՀՀԿ կազմակերպած «Գարեգին Նժդեհի ուսմունքը և նրա արդիականությունը» թեմայով գիտական հոդվածների մրցույթի առաջին մրցանակակիր:
2005 թ-ի հունիս 17-19 ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ» հանրապետական երիտասարդական գիտաժողովի առաջին մրցանակակիր (2005թ.):
2004 թ-ի դեկտեմբեր 16-19 «Ասպիրանտ-գիտնականների գիտաժողով»-ում «Գարեգին Նժդեհի փիլիսոփայական և քաղաքական հայացքները» զեկույցի համար արժանացել է հատուկ մրցանակի:
2004 թ-ի դեկտեմբեր 11 Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, հասարակական ակտիվության և կատարած գիտական ուսումնասիրությունների համար պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի «ԵՊՀ լավագույն ասպիրանտ» մրցանակով:
1998 - 1999 թթ. Գերազանց առաջադիմության համար ԵՊՀ ղեկավարության կողմից արժանացել է «Դավիթ Անհաղթ» անվանական կրթաթոշակի:
1998 թ-ի մայիս Գերազանց առաջադիմության համար արժանացել է «Սան-Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ աշխատավորների միության» սահմանած մրցանակին (ԵՊՀ)

(+374 10) 54-43-95 (ներքին1-14)
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը