ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Արմեն Համբարձումի Թռչունյան
Կրթություն
Բարձրագույն - Երևանի պետական համալսարան (ԵՊՀ),1973 - 1978 թթ.
ԵՊՀ - ասպիրանտուրա, 1978 - 1981 թթ.

Գիտական աստիճան
Կենս. գիտ. թեկնածու, ԵՊՀ, 1982 թ.
Կենս. գիտ. դոկտոր, Թբիլիսիի պետական համալսարան, 1990 թ.

Գիտական կոչում
Ավագ գիտաշխատող` ԽՍՀՄ ԲՈՀ, 1987 թ.
Պրոֆեսոր` ՀՀ ԲՈՀ, 2002 թ.
Թղթակից անդամ` ՀՀ ԳԱԱ, 2006թ

Դասային աստիճան
ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական, ՀՀ Նախագահի հրամանագիր, 2006 թ.

Պաշտոնը
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի ընդհանուր և բժշկական կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր

Աշխատանքային փորձ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի կրտսեր, ավագ, առաջատար գիտաշխատող (1981 - 1994 թթ.), պրոֆեսոր (1993 թ-ից), գլխավոր գիտաշխատող և թեմայի ղեկավար (2005 թ-ից)
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ (2001 - 2002 թթ.), ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ (2002 - 2010 թթ.)

Կարդացվող դասընթացներ
ԵՊՀ - Ընդհանուր կենսաֆիզիկա, Թաղանթների կենսաֆիզիկա (1993 թ-ից),
Միկրոօրգանիզմների կենսաֆիզիկա (1997 թ-ից), Կենսաէլեկտրագենեզ, Իոնների տեղափոխություն (1999 թ-ից), Կենսաէներգետիկա, Թաղանթների կենսաքիմիա (2003 թ-ից), Թաղանթաբանություն (2010 թ-ից) և այլն
ՌՀՀ - Ընդանուր և բժշկական կենսաֆիզիկա, Կենսաէներգետիկա, Միկրոօրգանիզմների կենսաֆիզիկա, կենսաքիմիա և կենսաճարտարագիտություն (2006 թ-ից)

Պատրաստված կադրեր
1 դոկտորական, 12 թեկնածուական ատենախոսությունների ղեկավար

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Կենսաֆիզիկա, Մանրէաբանություն, Կենսատեխնոլոգիա, Կենսաքիմիա, Կրթության և գիտության կառավարում

Մասնակցությունը դրամաշնորհների
Գիտական հետազոտություններ ` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված թեմաներով (1993 թ-ից), թեմայի ղեկավար (2005 թ-ից)

Հետազոտական դրամաշնորհներ
2009, 2005 թթ. ԱՄՆ կրթության և գիտության ազգային հիմնադրամի (ANSEF),
2009 թ. Մանրէաբանության ամերիկյան ընկերության և ՅուՆԵՍԿՕ-ի,
2006 - 2010, 2001 - 2003 թթ. Միգազգային գիտատեխնիկական կենտրոնի (Ռուսաստան),
2002 - 2004 թթ. ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի,
2000 - 2001, 1998 - 1999 թթ. Մեծ Բրիտանիայի Թագավորական ընկերության,
1999 - 2000, 1994 - 1995 թթ. Մարդու ուսումնասիրման միջազգային ծրագրի կազմակերպության (Ֆրանսիա),
1997 - 1998, 1992 թթ. Ճապոնիայի գիտության աջակցման ընկերության,
1991 - 1992 թթ. ԱՄՆ Տեղեկատվության գործակալության Ֆուլբրայթի և այլն:

Ճանապարհորդական դրամաշնորհներ
2011, 2009̦, 2007 թթ. Եվրոպական կենսաէլեկտրամագնիսական ասոցիացիայի
2010, 1996 թթ. Եվրոպական կենսաէներգետիկական կոնֆերանսների կազմկոմիտեների
2010, 2007, 2001 թթ. Կենսաքիմիայի տիեզերական և ռադիացիոն կենսաբանության հիմնահարցերին նվիրված գիտաժողովների կազմկոմիտեների
2009 թ. Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (Հայաստան)
2008, 1999 թթ. ԱՄՆ Կենսաֆիզիկական ընկերության
2007 թ. Եվրոպական կենսաֆիզիկական ընկերությունների ասոցիացիայի
2005, 2002 թթ. Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (Ռուսաստան)
2005, 2001 թթ. Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի (Պորտուգալիա)
2005 թ. Կենսաքիմիական ընկերությունների Եվրոպական ֆեդերացիայի (հատուկ)
2003 թ. Եվրոպական հանձնաժողովի միջազգային համագործակցության
2001 թ. Ֆինլանդիայի առողջության կանխարգելման ինստիտուտի
2001 թ. ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի

Trchounian@ysu.am
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը