ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Արմինե Արմենի Մարգարյան
Կրթություն
2001 - 2005 թթ. Բակալավրի աստիճան, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ, Մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոն;
2005 - 2007 թթ. Մագիստրոսի աստիճան, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ, Մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոն;
2007 թ-ից մինչ այժմ, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ, Մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի հայցորդ:

Աշխատանքային փորձ
2012 թ-ից մինչ այժմ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող;
2011 թ-ից մինչ այժմ, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի դասախոս;
2008 թ. Եռամսյա ուսուցում, ԱՄՆ, Իտակա քաղաքի Կոռնելի համալսարան, Բույսերի կենսաբանության ամբիոն, Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիա;
2007 - 2012 թթ. ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ;
2005 - 2006 թթ. գիտական հետազետական աշխատանքներ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Դեղագործության ամբիոնում;
2003 - 2005 թթ. գիտական հետազետական աշխատանքներ Երևանի «Արմենիկում» Կլինիկական կենտրոնում:

Կարդացվող դասընթացներ
Մանրէաբանություն և վիրուսաբանություն (լաբորատոր դասընթացներ)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մանրէաբանություն, Մոլեկուլային կենսաբանություն, Մանրէների էկոլոգիան և տարածվածությունը, Մանրէների կենսաքիմիա:

Մասնակցությունը դրամաշնորհների
ANSEF NS-microbio 2493 «Հայաստանի տաք և ջերմային հանքային աղբյուրներից ածխաջրեր յուրացնող թերմոֆիլ բացիլների մեկուսացումը և բնութագրումը» գիտահետազոտական դրամաշնորհի մասնակից, 2011 թ.:

Լեզուներ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
Հայաստանի մանրէաբանների միության (FEMS)
Հայաստանի կենսատեխնոլոգների միություն
Հայաստանի կենսաքիմիկների միություն (FEBS)

Պարգևներ
Լավագույն գիտական աշխատանքի և ներկայացման համար III կարգի մրցանակ «Երիտասարդ գիտնականների ներուժը կենսատեխնոլոգիայում» Հայաստանի կենսատեխնոլոգների միության կողմից կազմակերպված գիտաժողովում, 2010 թ.;
Լավագույն ստենդային գիտական աշխատանքի ներկայացման համար մրցանակ, Բուլգարիայի կենսաբանության նվիրված II գիտաժողով, Պլովդիվ, Բուլգարիա, 2010 թ.;
Լավագույն գիտական աշխատանքի և ներկայացման համար մրցանակ, «Ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին նվիրված գիտաժողով», Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվա, ՌԴ, 2007 թ.:

arminemargaryan@ysu.am
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը